top of page

Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին

Aug 25
1 min read


«Ոչ մի նոր բան, դեժավյու։

Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյան և վարչապետ Նիկոլ Փաշինյան հարցուպատասխանին անմիջապես հաջորդող առավոտյան Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները ԲԱՑԱՌՈՒՄ են որևէ փաստարկ, որ սա քաղաքական հետապնդում չէ»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։


Նա ընդգծել է՝ հետևաբար՝ հնարավոր քրեական վարույթներով իրականացվող գործողությունները հակաիրավական են։

«Պառլամենտարիզմ, անձեռնմխելի մանդատ, խոսքի ազատություն՝ այն խախտելու իրավահետեւանքային գործիքակազմով, անձնական ազատություն, անձեռնմխելիություն, իրավունքի գերակայություն, սեփականության իրավունք…. չէ, չենք լսել….»,- գրել է Մելոյանը։ 


Հիշեցնենք՝ վաղ առավոտյան իրավապահները մտել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։ Խուզարկություններ են ընթանում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանն ու ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

 
 
1/2387
bottom of page