top of page

Սամվել Կարապետյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվեց․ այն բաղկացած է 135 հատորից․ Արամ Վարդևանյան

  • Mar 27
  • 1 min read


Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում:

Վստահ եղեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու։ Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։

 
 
1/2070
bottom of page