top of page

Հաստատվել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի խաղացանկը

Feb 13
1 min read


Հաստատվել են ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղացանկն ու ժամանակացույցը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C Լիգայի 2-րդ խմբում և ուժերը կչափի Չեռնոգորիայի, Կիպրոսի ու Լատվիա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ։

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակացույցը․

  • 25․09․2026 | Հայաստան – Լատվիա / Ջիբրալթար (20։00)

  • 28.09․2026 | Հայաստան – Չեռնոգորիա (20։00)

  • 02․10․2026 | Կիպրոս – Հայաստան (22։45)

  • 05․10․2026 | Չեռնոգորիա – Հայաստան (22։45)

  • 12․11․2026 | Հայաստան – Կիպրոս (20։00)

  • 15․11․2026 | Լատվիա / Ջիբրալթար – Հայաստան (17։00)

 
 
1/2387
bottom of page