top of page

«Ինչո՞ւ մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները». քաղաքացին՝ Արսեն Թորոսյանին

Feb 4
1 min read


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ պատգամավոր Էմմա Պալյանն ավանդներիթեմայով հարց ուղղեց Արսեն Թորոսյանին. «Ինձ դիմած քաղաքացին հարցնում է՝ ինչո՞ւ մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները»: Նախարարը պատասխանեց. «Մենք հիմա կարող ենք վերադարձնել մինչև 1944թ. դեկտեմբերի 31-ը ծնված ու մինչև 1993թ. հունիսի 10-ն ավանդ դրված քաղաքացիների ավանդները՝ մի քիչ բարդ բանաձևով, բայց կա էդ բանաձևը... Օրենքով ավանդները չեն ժառանգվում, էդպես է որոշվել ժամանակին: Ես հասկանում եմ, որ քաղաքացիները Սովետական միության ժանանակ աշխատել են, իրենց վաստակն են ներդրել, մեր բոլորի ծնողները, պապիկ, տատիկները, բոլորն էլ ունեցել են, բայց կարգավորումը սա է»:

 
 
1/2387
bottom of page