top of page

Էրիկ Ռոբերտսը վերջակետ է դրել Ջուլիա Ռոբերտսի հետ թշնամության մասին լուրերին

Apr 16
1 min read


Էրիկ Ռոբերտսը հրապարակավ հերքել է քրոջ՝ Ջուլիա Ռոբերտսի հետ երկարատև թշնամության մասին լուրերը՝ նշելով, որ իրենց միջև երբեք լուրջ թշնամություն չի եղել։

«It Happened in Hollywood» փոդքասթի նոր դրվագում 69-ամյա դերասանը ուղղակիորեն անդրադարձել է ենթադրյալ ընտանեկան պառակտման վերաբերյալ հարցերին և ընդգծել, որ իրենց հարաբերությունները մնում են առողջ՝ չնայած նրանց հազվադեպ հրապարակային շփումներին։

«Դա ճիշտ չէ. երբեք թշնամանք չի եղել: Մենք լավ ենք», - ասել է նա և հավելել որ ինչպես ցանկացած քույր կամ եղբայր, նրանք երբեմն ունենում են ընտանեկան տարաձայնություններ, բայց ոչ ավելին։

Էրիկը նաև նշել է իր մեծ հարգանքը քրոջ և նրա կարիերայի նկատմամբ՝ անվանելով նրան «հրաշալի դերասանուհի և անձնավորություն» և ընդգծել իր հիացմունքը այն բանի համար, թե ինչպես է նա հավասարակշռում աշխատանքը և մայրությունը։

Նա նաև բացատրել է, թե ինչու են իրենք հազվադեպ քննարկում միմյանց մամուլում. Էրիկը նշել է, որ լրատվամիջոցները հաճախ արհեստական «մրցակցություն» են ստեղծում իրենց միջև, չնայած իրենք երբեք չեն մրցել նույն դերերի համար: Էրիկ Ռոբերտսը նախկինում հայտնվել էր սկանդալների կենտրոնում՝ պնդելով, որ օգնել է իր քրոջ և դստեր՝ Էմմա Ռոբերտսի կարիերային, բայց ավելի ուշ հրապարակավ ներողություն է խնդրել՝ իր մեկնաբանությունները անվանելով «անհաջող և սխալ»:

Իր հուշագրություններում նա կրկին ընդունել է իր անճշտությունը և հատուկ ընդգծել, որ Ջուլիան հաջողության կհասներ առանց իր մասնակցության։

Այժմ դերասանը պնդում է, որ իրենց միջև որևէ հակամարտություն չկա, և «ընտանեկան թշնամանքի» մասին խոսակցությունները պարզապես մամուլի կողմից տարածվող լուրեր են։

 
 
1/2387
bottom of page