top of page

«Հրապարակ»․ Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում

Mar 3
1 min read


Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ նախագահի կարգա­դրությամբ, մարտի 2-9-ը գտնվելու է չվճարվող արձակուրդում: Երեկ խոսում էին, որ գործարարն այս օրերին Դուբայում է եւ, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից, ինչպես մեր շատ հայրենակիցներ։ Ուշագրավ է, որ փետրվարին էլ Սուքիասյանն իր հաշվին արձակուրդ էր մեկնել՝ փետրվարի 9-17-ը։ Ըստ ամենայնի՝ հաջորդ խորհրդարանում չառաջադրված պատգամավորը որոշել է ամբողջությամբ վերադառնալ բիզնես գործունեության եւ այս փուլից սկսած՝ արդեն սկսել է դրանով զբաղվել։



 
 
1/2387
bottom of page