top of page

Առնվազն 79 հազարից ավել նման վավերացման դեպք կա, որ անձնագիրը տալիս են, չի աշխատում, Վարդևանյան

  • 17 hours ago
  • 1 min read


«79 125 անձնագիր չի աշխատել, հենց կԸՀ-ի կողմից է արձանագրվե։  Դուք պատկերացրեք՝ ստացվում է շուրջ 100 հազար ձայնի տեսանկյունից այդ խնդիրը կա»,-ԿԸՀ-ի դեիմաց ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանը։

Նա նկատեց, որ անձնագիրը վերիֆիկացիա չի անցնում և դրանից հետո մասնագետն է լրացնում տվյալները, բայց տարակուսեց, թե պարզ չէ, թե ինչ տվյալներ  են մուտքագրվել։

 «Առնվազն 79 հազարից ավել նման վավերացման դեպք կա, որ անձնագիրը տալիս են, չի աշխատում»,- ասաց  Վարդևանյանը։

Նա հարցրեց, թե ինչու անձնագիրը չպետք է աշխատի և հավելեց, որ 17 հազարից ավել զինվորականի ցուցակի խնդիր էլ կա, որի նկատմամբ բացարձակապես վերահսկողություն չկա;

Արամ Վարդևանյանը նշեց, թե պարզ չէ, թե այդ զինվորականները որտեղ են քվեարկել և ինչպես են այդ գաղտնի ցուցակով քվեարկում; 

 
 
1/2184
bottom of page