top of page

Հայաստանի հավաքականը մեկնարկում է Ազգերի լիգայում

Sep 25
1 min read


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կմեկնարկի Ազգերի լիգայի 2026-27 մրցաշրջանում: C Լիգայի երկրորդ խմբի մեկնարկային խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կմրցի Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20:00-ին: C2 խմբում ընդգրկված են նաև Չեռնոգորիայի ու Կիպրոսի հավաքականները: Առաջիկա 11 օրերին Հայաստանի հավաքականը կանցկացնի չորս հանդիպում՝ երկուական տնային ու արտագնա: Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում 25․09․26 – Հայաստան – Լատվիա, ժամը՝ 20։00 28.09․26 – Հայաստան – Չեռնոգորիա, ժամը՝ 20։00 02․10․26 – Կիպրոս – Հայաստան, ժամը՝ 22։45 05․10․26 – Չեռնոգորիա – Հայաստան, ժամը՝ 22։45 12․11․26 – Հայաստան – Կիպրոս, ժամը՝ 20։00 15․11․26 – Լատվիա – Հայաստան, ժամը՝ 18։00




 
 
1/2387
bottom of page