top of page

Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ 2 վիրավորները անչափահասներ են

  • May 29
  • 1 min read


Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Գայի պողոտա և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Առաքել Ա․-ի վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 2 անչափահաս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի պարեկները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորները երեխաներ են»,-հայտնում է shamshyan.com-ը։

 
 
1/2185
bottom of page