Oգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի
Aug 12
1 min read

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված կամուրջը փակ է հունիսի 17-ից։




















