Միջնորդությունը մերժվեց, Սամվել Կարապետյանը կշարունակի մասնակցել դատական նիստերին
Aug 20
1 min read

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի բացակայությամբ նիստերն անցկացնելու միջնորդությունը։
Դատավորը նշեց, որ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է, մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, ըստ որի «ազատության մեջ գտնվող մեղադրյալն իրավունք ունի միջնորդել իր բավակայությամբ դատական նիստերն անցկացնելու հետ կապված»։
«Անազատության մեջ գտնող մեղադրյալներին այս դրույթը չի վերաբերվում»,- ասաց Վահե Դոլմազյանը։
Սամվել Կարապետյանի գործով դատարանն անցավ հիմնական դատալսումների փուլին։




















