top of page

Դրամի արժևորումը վնասում է տնտեսությանը. Արթուր Խաչատրյան

Sep 7
3 min read


2018 թվականին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 483 էր։ 44-օրյա պատերազմից և քովիդից հետո՝ 2021 թվականին այն բարձրացավ մինչր 503.8 դրամ մեկ դոլարի դիմաց։ Այդ  և հաջորդող տարիներին  սկսեց շեշտակի աճել Հայաստանի պետական պարտքը։ Հատկանշական է, որ  դրան զուգահեռ սկսեց արագ արժևորվել հայկական դրամը։ 2024 -ին մեկ դոլարի միջին փոխարժեքը հասավ 392.7 դրամ, 2026 թվականին դրամի արժևորման նոր փուլ սկսվեց և ներկայում մեկ դոլարի փոխարժեքը իջել է մինչև 362.3 դրամի։ Տնտեսագետների մոտ կարծիք կա, որ հակառակ դրամի ազատ լողացող փախարժեքի մասին ԿԲ-ի մշտական պնդումների, կառավարությունը նպաստում է դրամի արժևորմանը, որպեսզի որոշակի չափով թևթևացնի պետական պարտքի սպասարկումը, որը հասել է առավելագույնին։ Այսինքը գործադիրին ձեռնտում է շուկայից արտաքին պարտքը սպասարկելու համար էժան դոլարի գնումը, որպեսզի, օրինակ 360 դրամով գնված դոլարով ապահովի ժամանակին 450-500 դրամ արժողությամբ դոլարային վարկի սպասարկումը։  2025 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար հատկացվել է 1 տրիլիոն 117 մլրդ դրամ, որից 723.0 մլրդ դրամը կազմել է պարտքի գծով մարումները, իսկ 394.1 մլրդ դրամը՝ տոկոսավճարներ։ 2026 թվականին պետական պարտքի սպասարկման համար կառավարությունը կվճարի արդեն 1 տրիլիոն 53 մլրդ դրամ։ Եթե պետական պարտքը սպասարկելու տեսանկյունից դրամի արժևորումը ձեռնտում է, ապա այն ինչպես է ազդում ՀՀ տնտեսության վրա ընդհանրապես։ Հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արթուր խաչատրյանին։


Ա. Խաչատրյան-Դրամի փոխարժեքի վարքագիծը շուրջ 3 տարի է իմ ուշադրության կենտրոնում է և ես բազմաթիվ անգամներ այդ հարցն ուղղել եմ ԿԲ նախագահին և ֆինանսների նախարարին, բայց ավելի շատ՝ Մարտին Գալստյանին։ Եթե նայենք՝ դրամն արժևորվում է, դոլարը՝ արժեզրկվում, բայց այս պայմաններում դրամի վրա բանկերի դրած տոկոսադրույքն ավելի բարձր է։ Այսինքը, ֆունդամենտալ ֆինանսական օրենք է խախտվում՝ խոսքը տոկոսադրույքի պարիտետի սկզբունքի մասին է։

Սա պայմանավորում եմ նրանով, որ ներդրողները, բանկերում էլ քաղաքացիները իրենց գումարի մի մասը պահում են դոլարով, անկախ նրանից, որ դոլարի վրա ցածր տոկոսադրույք է և դոլարի գնողունակությունն էլ ընկնում է բացարձակ արժեքով։ Սա դրամի նկատմամբ անվստահության դրսևորումներից մեկն է։ Հակառակ ռացիոնալ տրամաբանությանը, մենք տեսնում ենք դոլարով խնայողությունների դեռևս էական ծավալ։


Պարտքը մեծանում է, դրամն էլ արժևորվում, դա էլ մի խնդիր է։ Արտարժույթով պարտք են վերցնում, այն պետք է ինչ-որ մի ձեև մտցնեն շուկա որպեսզի վերածեն դրամի և ծախսերը փակեն։ Վերջիվորջո, պետք է ընդունել ,որ բյուջեի ծախսերի մի մեծագույն հատվածը դրամով է։ Ստացված վարկը պետք է վաճառեն շուկայում , որպեսի աշխատավարձ ու շինարարության և այլ բաների համար վճարեն։

Այդ հարցը շատ պրիմիտիվ է։ 350 մլն վերցնելու են դոլարով և եվրոյով, պետք է վաճառեն որպեսզի կարողանան ծախսերը փակեն։

Այստեղ ռիսկը մեկ այլ է։ Եթե քո դրամը թանկանում է՝ թանկանում են նաև քո արտահանումները։ Եթե արտահանումը թանկանում է, ապա արտաքին շուկաներում հայկական արտադրանքի պահանջարկն ընկնում է և սա վնասում է տնտեսությունը։ Հարցն ավելի խորքային է։

Panorama.am-Պետական պարտքը, որի զգալի մասը դոլարով ու եվրոյով է, կտրուկ մեծանում է, դրան զուգահեռ դրամն այդ արտարժույթների նկատմամբ կտրուկ արժևորվում է։ Այստեղ որևէ կապ կա՞, հնարավո՞ր է արտաքին միջամտություն փոխարժեքի վրա, պետական պարտքի սպասարկման բեռը թեթևացնելու համար․

Ա. Խաչատրյան-Այն պարզ բանաձև է, որ պարտքը վերցնում ես, բայց դոլարը էժանանում է։ Այստեղ պետական բյուջեի եկամուտները դրամով են, եթե պարտքը պետք է սպասարկեն, ապա անհրաժեշտ 364 մլն -ի դիմաց, այդքան էլ պետք է շուկայից վերցնեն և տան։ Այսինքը նույնիսկ այդ տրամաբանության տեսնկյունից էժան դոլարը ձեռնտու է։  Այս առումով ինքը ձեռնտու է, բայց ֆիսկալ տնտեսության աճի տեսանկյունից՝ բացասական ազդեցություն է ունենում։ Դա է պատճառը, որ վերջին տարիներին ընդամենը մի քանի տոկոսային կետով էր աճել  մաքուր էնդեմիկ հայկական արտադրանքի արտահանումը և դա էլ նույն ավանդական արտադրանքն է՝ վերամշակված սննդամթերք, կոնյակ և ծխախոտ։ Աճը շատ փոքր է եղել և ես կարծում եմ որ դրա վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել ծանր դոլարը։

 
 
1/2387
bottom of page