top of page

Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի հետ

  • Jul 22
  • 1 min read


46-ամյա Միխայիլ Գալուստյանը և նրա 36-ամյա սիրելին՝ Լիլիա Կիոսեն գաղտնի ամուսնացել են, հայտնում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով հումորիստի ընկերներին։

«Միշան պաշտոնապես ամուսնացել է Լիլիայի հետ հունիսի վերջին։ Նրանք շատ երջանիկ են և պլանավորում են միասին երեխաներ ունենալ», - հայտնել են Գալուստյանի ընկերները։


Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանի և Լիլիա Կիոսեի սիրավեպի մասին հայտնի դարձավ այս տարվա սկզբին: Զույգին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, նրանք հանդիպել են երեք տարի առաջ «Կայսեր գանձերը» շոուի նկարահանման հրապարակում: Կիոսեն այնտեղ աշխատում էր որպես դիմահարդար, մինչդեռ Գալուստյանն այդ ժամանակ դեռ ամուսնացած էր: Շոումենը մեկ տարի առաջ հայտարարեց կնոջից՝ Վիկտորիայից, ամուսնալուծության մասին: Զույգը միասին էր գրեթե 20 տարի և մեծացրել էր իրենց դուստրերին՝ Էստելլային և Էլինային: 


Լիլիա Կիոսեն ծնունդով Արխանգելսկի մարզից է: Նա աշխատում է որպես դիմահարդար տարբեր հեռուստաշոուներում: Գալուստյանից առաջ Կիոսեն ամուսնացած է եղել դերասան Անդրեյ Ֆյոդորովի հետ:

 
 
1/2254
bottom of page