top of page

«Հրապարակ»․ Պարգևատրվում են բռնարարները

  • 9 hours ago
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանը երեկ՝ Ոստիկանության օրվա առթիվ, ԱԺ նախագահի շնորհակալագրով է պարգեւատրել 2 ոստիկանի՝ «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։ Նրանցից մեկն իրականում բռնարար է։ Խոսքը ոստիկանության փոխգնդապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւանի վարչության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սենիկ Երանոսյանի մասին է։

Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը, որը 2023 թ․ փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնության էր ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին՝ նրանք հայհոյել եւ ծեծի էին ենթարկել փաստաբաններին:

Մինչ քաղհասարակությունը պահանջում էր դադարեցնել նրանց պաշտոնավարումը, նա պաշտոնի առաջխաղացում է ունեցել։ Մյուս պարգեւատրվողն էլ ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկան Սերգեյ Կիրակոսյանն է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2086
bottom of page