top of page

Բրյունետի Love Reversed դեբյուտային վինիլի շնորհանդեսը. ջերմ հանդիպում ու կրակոտ համերգային երեկո

  • 7 days ago
  • 1 min read


Բրյունետը երեկ՝ մարտի 26-ին, մտերմիկ միջավայրում՝ Club 12-ում, ընկերներին, երկրպագուներին ու գործընկերներին ներկայացրեց իր դեբյուտային վինիլը. Love Reversed՝ այսպես է կոչվում ալբոմը, որի երգերից մի քանիսը երգչուհին երեկոյի ընթացքում ներկայացրեց կենդանի կատարմամբ:

«Ես շատ հուզված եմ իրականում, շատ-շատ ուրախ եմ ձեզ այսօր այստեղ տեսնելու համար: Ինձ համար շատ կարևոր օր է, և ուրախ եմ, որ այն ձեզ հետ եմ կիսելու: Ահավոր հուզված եմ, չգիտեմ՝ ինչ ասեմ, ինչ զգամ»,-անկեղծացավ երգչուհին, որը հենց իր հյուրերի առաջ բացեց առաջին վինիլը:

Ալբոմը ներառում է 17 երգ, և եթե դրանցում սերը «շրջված է», ապա ողջ երեկոյի ընթացքում այն ուղիղ էմոցիաների տեսքով էր արտահայտվում՝ թե երգչուհու հանդեպ, թե նրա կողմից:

Միջոցառմանը ներկա էին սահմանափակ թվով հյուրեր՝ մոտ 100 մարդ, ովքեր առաջինը հնարավորություն ունեցան լսելու ալբոմը վինիլով: Այնուհետև երգչուհին վերադարձավ բեմ՝ կենդանի ելույթ, կրակոտ ռիթմեր ու ձայնակցություններ։

Նա կատարեց մի քանի երգ, սակայն հանդիսատեսի խնդրանքով երգեց նաև «Իմ տան բակում»՝ արդեն հիթային դարձած ստեղծագործությունը, որը նախնական ծրագրում ներառված չէր:

Բացի գեղեցիկ կատարումներն ու ակտիվ պարերը, երգչուհին նաև բեմից շփվում էր հանդիսատեսի հետ, իմպրովիզներ կատարում միասին և փոխադարձաբար արձագանքում «Brunette we love you!» խոստովանություններին:

Համերգից հետո երգչուհին հյուրերի համար ստորագրեց իր վինիլները:

Բրյունոտը կրկին ապացուցեց, որ եկել է հայկական շոուբիզնես՝ ցույց տալու, որ ճաշակը դեռևս կորած չէ, իսկ հայ հանդիսատեսը միշտ պատրաստ է լսելու որակյալ երաժշտություն, եթե այն մատուցվում է ճիշտ ու հետաքրքիր ձևով:

 
 
1/2062
bottom of page