top of page

Թրամփը խոստացել է խաղաղություն հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

  • Armen Sukiasyan
  • Oct 24, 2024
  • 1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ընտրողներին հայտնել է, որ ինքը ճիշտ թեկնածու է հայերի եւ հետապնդվող քրիստոնյաների պաշտպանության համար, գրել է The Sun-ը։

Նա հրապարակել է գրառում Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մասին Truth Social-ում՝ հարձակվելով փոխվարչապետ Քամալա Հարիսի վրա այն բանի համար, որ նա ոչինչ չի արել Հայաստանում հետապնդվող քրիստոնյաների համար։

Ինչ է նա ասել. «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չի արել, երբ 120 000 հայ քրիստոնյաներ ենթարկվել են ահավոր հետապնդումների եւ բռնի տեղահանվել են Արցախում»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

«Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգության մեջ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահ։ Երբ ես նախագահ դառնամ, կպաշտպանեմ հետապնդվող քրիստոնյաներին, ես կաշխատեմ, որպեսզի դադարեցնեմ բռնությունը եւ էթնիկական զտումները, եւ մենք կվերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»։

Հիմնական նորություննները. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ Խորհրդային Միության փլուզման պահից եւ գագաթնակետին հասավ 2023թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղը։

Էթնիկ հայերի մեծ մասը հեռացավ մարզից, իսկ անցած տարի Reuters գործակալությունը տեղեկացրեց, որ 120 000 մարդ հեռացել է մարզից՝ վախենալով Ադրբեջանի հետապնդումներից։

Հիշեցնենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն էր։

bottom of page