top of page

Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով

Jul 21
1 min read


Ռուսաստանը հույսեր չի փայփայում, որ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն նոր վարչապետ Էնդի Բերնեմի պաշտոնը ստանձնելով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Էնդի Բըրնհեմը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել այն մասին, թե արդյոք կապված դրա հետ՝ Կրեմլում հույսեր կան Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ։

«Ոչ, մենք նման հույսեր չենք փայփայում։ Մենք նման հույսեր չունենք», - ասել է Պեսկովը լրագրողներին։

 
 
1/2387
bottom of page