top of page

Հայտնաբերվել է անգլերեն լեզվով գրված հնագույն բանաստեղծությունը

May 3
1 min read


Հռոմում հայտնաբերվել է մոռացված մի միջնադարյան ձեռագիր, որը պարունակում է անգլերեն լեզվով գրված հնագույն բանաստեղծություններից մեկը։



Այն նաեւ թույլ է տալիս ավելի լավ պատկերացնելու, թե ինչպես են միջնադարում անգլերեն բանաստեղծությունները գրվել եւ տարածվել ողջ Եվրոպայով։


Տեքստը հայտնի է որպես «Քեդմոնի հիմն» անունով։ Առաջին անգամ այս աշխատանքի մասին հիշատակել է պատմիչ Բեդան 8-րդ դարում։ Վերջինս բանաստեղծությունը արձանագրել է որպես համառոտ կրոնական քնարերգություն, որի հեղինակը Քեդմոն անունով մի հովիվ է եղել, կապված Վիթբիի աբբայարանի հետ, որը գտնվել է ժամանակակից Հյուսիսային Անգլիայում։


Քեդմոնն ընդ որում, չի ունեցել կրթություն, սակայն բանաստեղծություններ է սկսել հորինել՝ հոգեւոր յուրահատուկ ապրումից ետո։ Նրա օրհներգությունը փառաբանում է Աստծուն, որպես Արարչի։ Այն մասնագետների կողմից համարվում է անգլիական պոեզիայի վաղագույն օրինակներից մեկը։


Ձեռագրի ուսումնասիրությունը պարզել է, որ Հռոմում գտնվող օրինակը արտագրվել է 800-830 թթ բնօրինակից՝ ոմն իտալացի վանականի կողմից՝ Հյուսիսային Իտալիայում։ Տեքստի լեզուն հին անգլերենն է։


Ձեռագիրը նաեւ բացահայտում է միջնադարյան գրչության ավանդույթների որոշ նրբություններ։ Այն 1200 տարեկան է։



 
 
1/2387
bottom of page