Սամվել Կարապետյանը թոռնիկ է ունեցել. Տաթևիկը ջերմորեն շնորհակալություն է հայտնել հարսիկին
- Mar 28
- 1 min read

Հայտնի գործարար, ազգային բարարեր, վարչապետի թեկնածու հայտարարված Սամվել Կարեպտյանը թոռնիկ է ունեցել։ Լույս աշխարհ է եկել նրա որդու՝ Կարենի որդին։ Բալիկին անվանակոչել են Սամուել։
Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկն ինսթագրամի սթորի բաժնում այս առթիվ մի քանի գրառում է կատարել. «Բարի գալուստ մեր ընտանիք, հորքուրի սեր»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել հարսիկին. «Իմ գեղեցիկ հարսիկ, դու իսկապես ինձ համար սուպեր կին ես։ Շնորհակալ ենք մեծագույն նվերի համար։ Այն երջանկության համար, որ դու բերեցիր մեր կյանք։ Մենք քեզ սիրում ենք առավել, քան բառերը կարող են արտահայտել»։




















