Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին
Sep 24
1 min read

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
8 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)»,- ասվում է հաղորդագրությունում։




















