top of page

ՀՀ-ի ու Լատվիայի արտգործնախարարներն անդրադարձել են հայաստանյան ընտրությունների արդյունքների վրա ՌԴ-ի ազդելու փորձերին

  • Jun 2
  • 1 min read


Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լատվիայի արտգործնախարարի սոցցանցի X հարթակում արված գրառումը։ 

«Հայ գործընկերոջս՝ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես համերաշխություն հայտնեցի Ռուսաստանի ճնշման և ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի դեմ»,- գրել է Բայբա Բրաժեն։

Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն խորացնում է քաղաքական և տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ բացում է իր դռները արտահանման համար։

 
 
1/2185
bottom of page