top of page

Միակ հարցը, որը կարող է «լեգիտիմ լինել», «փողը որտեղի՞ց», բայց «փողը որտեղիցը» կապ չունի կալանքների, քրգործերի հետ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Sep 23
1 min read


«Սկզբում  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից  ապօրինի գույքի գործով 22 միլիարդ դրամ էին պահանջում, հետո փոխեցին՝ 32 միլիարդ, հետո իջացրին՝ 1,7 միլիարդ դրամ։ Կարո՞ղ եք կողմնորոշվել»,- ասուլիսում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ 

Մեկ այլ օրինակ բերեց. «Սեդրակ Քոչարյանը 2011 թվականին ձեռք է բերել  գույքեր. 40 քանի կտոր գույք, որից մոտ 30-ը պարկինգ է։ Ասում են՝ այստեղ կաշառք կա։ Փաստաթղթերը բացում, նայում ենք, ասում ենք՝ ինչի՞ դիմաց է կաշառքը։ Ասում են՝ դե, նախագահը որ վավերացրել է, հետո կարող էր ստիպել ինչ-որ որոշում ընդունել ... Ասում ենք՝ 2011 թվականի մասին է  խոսքը։ 

Միակ հարցը, որը կարող է «լեգիտիմ լինել» այս պահի դրությամբ, քանի որ ժողովուրդն աղբյուրները չի տեսել, «փողը որտեղի՞ց»։ Բայց «փողը որտեղիցը» կապ չունի կալանքների, քրեական գործերի հետ, դա ապօրինի գույքի բռնագանձման  վարույթի մասին օրենքն է, որտեղ կա հստակ ներդրման ծավալը, աղբյուրները»։ 

 
 
1/2387
bottom of page