top of page

Թեհրանի վառելիքի պահեստներին hասցված իսրայելական hարվածները էկnցիդի դրսևորում են. Աբբաս Արաղչի

Mar 16
1 min read


Թեհրանի վառելիքի պահեստներին հասցված իսրայելական հարվածները էկnցիդի (շրջակա միջավայրի կանխամտածված և զանգվածային ոչնչացում) դրսևորում է ՝ բնակիչների առողջության համար երկարաժամկետ ռիսկերի պատճառով, X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Իսրայելի կողմից Թեհրանի վառելիքի պահեստների ռմբակոծությունները խախտում են միջազգային իրավունքը և էկnցիդի դրսևորում է»,- գրել է Արաղչին:

«Բնակիչները բախվում են իրենց առողջության և բարեկեցության համար երկարաժամկետ հետևանքների: Հողի և ստորգետնյա ջրերի աղտոտումը կարող է անդրադառնալ մի քանի սերունդների վրա: Իսրայելը պետք է պատժվի իր պատերազմական հանցագործությունների համար»,- ասվում է հրապարակման մեջ:

 
 
1/2387
bottom of page