top of page

Միանգամից երկու պայթյուն է որոտացել բնակելի համալիրներում

Sep 22
1 min read


Միանգամից երկու պայթյուն է որոտացել Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի արեւմուտքում հարեւանությամբ գտնվող բնակելի համալիրներում։ Այս մասին հայտնում է AT5-ը։ Համաձայն հաղորդման, առաջին պայթյունին հաջորդել է բռնկված հրդեհը։ Այրվել է փայտե դուռը, որը տանում էր դեպի շենքի շքամուտք։ Հրդեհը հաջողությամբ հանգցրել են դեպքի վայր ժամանած հրշեջները։ Դրանից կարճ ժամանակ անց՝ պայթյուն է որոտացել հարեւան բնակելի շենքում։ Բարեբախտաբար՝ պատահարից որեւէ մեկը չի տուժել։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն։ Ձերբակալվածներ դեռեւս չկան։ Պարզվում է, թե արդյո՞ք այդ պայթյունները մեկմեկու հետ կապված են։



 
 
1/2387
bottom of page