Չեք կանչում՝ ասեք, շուն-գել, հանձնաժողովի անդամ ես, արի տեսնենք, քո կարգավիճակն այստեղ ի՞նչ է. Մեսրոպ Մանուկյան
- 1 hour ago
- 1 min read

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է ԱԺ նախագահի ընտրության պրոցեսում խախտումների մասին։ Նա նշեց, որ ինքն էլ ընդրգրկված է կազմված հանձնաժողովի կազմում, սակայն իր պարտականությունների, գործընթացում որտեղ նստելու կամ կանգնելու մասին որևէ մեկն իրեն որևէ բան չի ասել։
«Շատ ուղիղ եմ ասում, կազմել եք հանձնաժողովը, չեք կանչում ասեք, շուն-գել, ախպեր ջան, հանձնաժողովի անդամ ես, արի տեսնենք, քո կարգավիճակն այստեղ ի՞նչ է, ցուցակի վրա՞ ես, յաշիկի վրա՞ ես, որտե՞ղ ես։ Ես արձանագրում եմ, որ պատշաճ արձանագրված չէ, կազմակերպչականը զրո է, զրո է»,-ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով, երեկ կորցրել են հանձնաժողովի կազմի մասին առաջին արձանագրությունը, այն գտել են ավելի ուշ։




















