top of page

ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. «Դա ներկայացողին պետք է ուղարկել համապաստախան մասնագետի մոտ»

May 8
1 min read


Հայաստանի կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 հազար դոլար է առաջարկել բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Լրագրողների հետ զրույցում ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ԺՊ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ  Դավիթ Ղազինյանն ասաց, որ իրենք չէին ուզում հրապարակել, սակայն արդեն փաստաթուղթը լրատվամիջոցներից մեկը հրապարակել է։  

«Սա հերթական անգամ  ցույց է տալիս պետության վերաբերմունքը մասնավոր բիզնեսի նկատմամբ»,- ասաց Ղազինյանը։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ընդունել կառավարության առաջարկը, Դ. Ղազինյանը պատասխանեց` ո՛չ. «Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել։ Ընդհակառակը, դա ներկայացողին պետք է ուղարկել համապաստախան մասնագետի մոտ»։ 

 
 
1/2387
bottom of page