top of page

Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին

Sep 19
1 min read


Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15։00-ին սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն քննիչները, որ գետի մեջտեղում հայտնաբերված մարմինը դուրս բերեն, ինչից հետո պարզեն մահացածի ինքնությունը։

 
 
1/2387
bottom of page