top of page

Մեզ համար նույնիսկ մեկ ժամն էական է, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվի. փաստացի երկու օրից զրկվել ենք արդեն. Արամ Վարդևանյան

Apr 15
1 min read


Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ մեկ ժամը, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվի, որովհետև այդ մեկ ժամը կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցության համար: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Մենք փաստացի երկու օրից զրկվել ենք արդեն, որի համաչափությունը, ողջամտությունը, անհրաժեշտությունը չեմ կարողանում ընդունել»,-նշել է նա:

Նա նշել է, որ իրավական գործընթաց չեն տեսնում, այլ քաղաքական հետապնդում, որովհետև իրավական տրամաբանություն չկա:

«Ամփոփելով՝ ուզում եմ նշել՝ մենք խոսում ենք 10 ամիս տևող կալանքի մասին, մենք խոսում ենք ՀՀ-ի նախընտրական շրջանում գտնվելու մասին: Մենք խոսում ենք նրա մասին, որ երեկ անձանց ձերբակալում էին բարեգործության արգելքի ենթադրաբար խախտման հիման վրա, իբրև, քանի որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում:

Հիմա, այդ պայմաններում ինչպե՞ս կարելի է դատական նիստի շրջանակում, առաջնահերթության կարգով սկսել քննարկել խափանման միջոցի հարցը, բայց 2 օրով հետաձգել, երբ մենք ուղիղ, պատճառաբանված դիրքորոշում ունենք, որ նույնիսկ 1 ժամն էական նշանակություն ունի»,-մանրամասնել է Վարդևանյանը:

 
 
1/2387
bottom of page