top of page

Դուք թալանnվ եք զբաղվում, պետական բյուջեի փողերը թալանnւմ եք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Oct 12
1 min read


«ՔՊ-ականներ՝ ընդդիմությունն ասում է  մի թալանեք քաղաքացու հարկերը, թալանչիությամբ մի զբաղվեք»,- ԱԺ արտահերթ նիստում ունցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նա շարունակեց. «Մենք կռիվ ենք տալիս թալանչիության դեմ։ Շատ ուղիղ։ Էն որ ասում եք թալանչի... Թալաչին սենց է լինում, պոզով-պոչով չի լինում։ Պետական բյուջեի փողերը թալանում եք, ու հատիկ առ հատակ ցույց եմ տալիս։ 

Վառ օրինակը՝ Ազգային ժողովի մուտքի դեմի աղբարկղի միջի ծառը։

Մի նեղվեք, որ ձեզ ասում են՝ թալանով եք զբաղվում։ Այո, թալանով եք զբաղվում, այդ պիտակը ձեզ ստվերի պես հետևելու է, ինչքան պտտվեք, տեսնելու եք, որ դուք թալանչի եք»։ 

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ 

Հոկտեմբերի 19–30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)։

 
 
1/2387
bottom of page