Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը
- 13 hours ago
- 1 min read

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստից անմիջապես հետո «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները եկել են Մայր Աթոռ` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այսօր նշել է, որ 9-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը սկսեց առանց Վեհափառի օրհնության, և «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստից հետո կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու։




















