top of page

Պետք է մեր մեջ ուժ գտնել և ասել, որ Արցախն օկուպացված է. Շարմազանով

Sep 2
1 min read


«Սեպտեմբերի 2-ը ոչ միայն արցախահայության, այլև Հայաստանի և  հայ ժողովրդի կյանքում նշանավոր օր է, երբ արցախահայությունը հռչակեց իր անկախության գործընթացի մասին, որն ավարտին հասցվեց հանրաքվեով՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին»,-Արցախի անկախության օրը «Եռաբլուրում» ասաց  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը

 Նրա խոսքով՝ Արցախահայությունը դրանով կյանքի կոչեց ՄԱԿ-ի կանոնադրության առաջին՝ ինքնորոշման իրավունքի կետը։

 «Ի տարբերություն շատերի, կամ ոմանց, ովքեր գտնում են, որ  Արցախն Ադրբեջանի կազմում է, ես և մեր  քաղաքական ուժը գտնում է, որ Արցախն ադրբեջանական օկուպացիայի տակ է։ Ինչպես թուրքական օկուպացիայի տակ է հյուսիսային կիպրոսը, այնպես էլ ադրբեջանական օկուպացիայի տակ է Արցախը»,- ասաց Շարմազանովը՝ շարունակելով. «Քանի դեռ Հայաստանում իշխում է մի ռեժիմ, որի համար Արցախն Ադրբեջան է և Արցախի էջը փակված է՝ մենք չենք կարող որևէ լավատեսական գնահատական հնչեցնել»։

Ոգեկոչելով նահատակներին՝ Շարմազանովը նշեց, որ իրենց պարտքն է հաջորդ սերունդներին փոխանցել, որ Արցախյան հաղթանակները մեր ժղովրդի փառավոր էջն է։

«Պետք է մեր մեջ ուժ գտնել և ասել, որ Արցախն օկուպացված  է։ Իհարկե այսօր գործնականում հնարավորություն չկա Արցախը վերաազատագրելու, Արցախ վերադառնալու, քանի դեռ  Ալիևն ու Փաշինյանը, նրանց հովանավորներն այս քաղաքական օպերայի մեջ են»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը՝ շարունակելով. «Եթե իշխող ռեժիմին հաջողվի Անկախության հռչակագիրը հանել և ալիևյան սահմանադրությունն ընդունել, իմ կարծիքով, այն գրեթե անշրջելի կդարձնի «Եռաբլուրում» ննջողների պայքարը»։

Շարմազանովը նաև նկատեց, որ մինչև Արցախի խնդրին վերադառնալը պետք է կանխել Հայաստանի գահավիժումը։

 
 
1/2387
bottom of page