top of page

Սոչիի նախկին քաղաքապետն ու նրա կինը երկար տարիներ կանցկացնեն բանտում․ ինչ է հայտնի

Oct 5
1 min read


Մոսկվայի Մեշչանսկի դատարանը Սոչիի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկուն դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ կաշառակերության, հանցավոր եկամուտների վատնման ու օրինականացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Կոպայգորոդսկուն մեղավոր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում պատժի կրմամբ», – հայտարարել է դատավորը։


Դատարանը նաև 500 մլն ռուբլի տուգանք է նշանակել ու նրան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» պարգևից։


Սոչիի նախկին քաղաքապետի կինը՝ Յանինա Կոպայգորոդսկայան,նույն գործով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Նա պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում։



 
 
1/2387
bottom of page