Մի րոպե, վայ Ավինյան, Ավինյան... Արման Աբովյան
- May 16
- 1 min read

«Մի րոպե, վայ Ավինյան, Ավինյան, էդ նենց յավնի պատասխանում ես Ծառուկյանին, Փաշինյանի կողքը սկսում ես հաճոյանալ՝ արձակուրդից հետ գամ, զբաղվեմ ապօրինի շինություններով։ Թե չէ մինչև արձակաւորդ աշխատում էիր, էլի»,- անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի արած հայտարարություններին ապօրինի շինությունների հետ կապված՝ նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։
Նա նկարագրել է Ավինյանի «պահած» քաղաքը՝ փոսեր, խցանումներ։
«Ձև են գտել ու լուրջ դեմքով բաներ են խոսում։ Գնա, գործով զբաղվի, չնայած, գիտես Ծառուկյանը ճիշտ է, գնա ավելի լավ ա տռուսիկ-մայկա տպի, մոտդ աչքիս էդ ավելի լավ ա ստացվում, լուրջ եմ ասում։ Դու ուժեղ տռուսիկ-մայկա տպելու գրոսմայտեր ես, ավելի ճիշտ աշխարհի չեմպիոն»,-նշում է Աբովյանը։


















