Ափսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան
Jul 3
1 min read

Ափսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնում, որովհետև արտահերթ ընտրություններից հետո, երբ պարոն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ, ինքը այնուամենայնիվ իր պարտականությունների մեջ չի թերացել որպես քաղաքական օրակարգի սպասարկող: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ափսոսում եմ, որովհետև անկախ այն վայրիվերումներից, որ տարբեր ժամանակաշրջանում ԱԺ-ում տեղի ունեցան, շահարկվեցին իմ և պարոն Սիմոնյանի միջև հարաբերությունները, բայց մենք միասին ճանապարհ անցանք»,- նշել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից, այդ մասին նա հայտարարել էր երեկ՝ ճեպազրույցի ժամանակ:




















