ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցին չպատասխանեց

«Աշխատելով Բաքվի բանտում գերության մետ գտնվող Ռուբեն Վարդանյանի հետ, հայրենասիրության և մարդասիրության լավագույն դասը ձեզ ո՞րն է եղել »,- ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանին հարցն ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին, ով առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում։
Խանդանյանն ասաց, որ պետական պաշտոնյաները, անկախ կյանքի տարբեր փուլերում ունեցած անձնական, գործնական կապերից, չեն կարող որևէ կերպ տարբերակում դնել և որևէ մեկի համար ավելի շատ պայքարել, քան մյուսների։
«Դրա մասին շատ խոսելն էլ շատ օգտակար չէ։ Փորձը ցույց է տվել, որ դրա մասին շատ խոսելը, հատկապես նման ամբիոններից, օգտակար չէ, ավելի կարևոր ու արդյունավետ է այդ ուղղությամբ գործ անելը»։
Սյուզաննա Ավետիսյանն արձագանքեց. «Իմ հարցին չպատասխանեցիք՝ խուսանավելով։ Մենք բարձրաձայնում ենք բոլոր, առնվազն այնտեղ պահվող 19 հայ գերիների մասին»։
Խանդանյանն ասաց, որ չի խուսանավել. «Ասացի, որ չեմ պատասխանում, համարում եմ անձնական հարց»։




















