top of page

Ինչո՞ւ։ Ինչո՞ւ պետք է խաբեն. Փաշինյանը՝ եվրոպացի գործընկերների մասին

Sep 24
1 min read


«Մենք պլանավորում ենք շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը... Մենք նստած ենք մեկ հայկական աթոռի վրա, ուստի մեզ հարկավոր չէ»,- «Վեստի» լրատվական գործակալությանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ժամանակ տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով ԵՄ-ին մերձենալու վերաբերյալ այն հարցին, թե արդյոք Հայաստանը կկարողանա այս հարցում երկու աթոռի վրա նստել։

Փաշինյանը նաև ասել է՝ չի հավատում, որ իր եվրոպացի գործընկերները կխաբեն իրեն ԵՄ գյուղատնտեսական շուկաներ մուտք գործելու հարցում։ Փաշինյանին հարցրել են, թե արդյոք նա վախենում է, որ եվրոպացիները կխախտեն իրենց խոստումը՝ թույլ տալ հայկական գյուղատնտեսական արտադրանքը մուտք գործել իրենց շուկաներ։

«Ինչո՞ւ։ Ինչո՞ւ պետք է խաբեն։ Մենք մեր բոլոր գործընկերները փորձում ենք լինել ազնիվ, բաց և հույս ունենանք փոխադարձության»,- նշել է նա։

 
 
1/2387
bottom of page