Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար
- Armen Sukiasyan
- Dec 29, 2024
- 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր քվեարկողներին իրեն Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար։
«Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,- «Ինստագրամ»-ում գրել է Մխիթարյանը։




















