Անդրեա Պիրլոն կգլխավորի Իտալիայի հավաքականը
Jul 24
1 min read

ԱՄԷ-ն ներկայացնող «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կգլխավորի Իտալիայի հավաքականը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը դարձել է ազգային թիմի գլխավոր մարզիչի հիմնական հավակնորդը այն բանից հետո, երբ այդ առաջարկից հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
Հաղորդվում է, որ կողմերը համաձայնության են եկել մինչեւ 2030 թվականը։
2006 թվականի աշխարհի չեմպիոն Պիրլոյի տարեկան աշխատավարձը կկազմի 1,5 միլիոն եվրո։ Նրա նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։
Մարզչական կարիերայի ընթացքում Անդրեա Պիրլոն աշխատել է Թուրինի «Յուվենտուսում», թուրքական «Կարագյումրյուկում» եւ իտալական «Սամպդորիայում»։




















