Խաղաղության գործընթացի մեջ ամենամեծ փոփոխականը ՀՀ-ի խորհրդարանական ընտրություններ են․ ադրբեջանական կողմին չափազանց հետաքրիքր է, թե ինչ է սպասվում այդ ընտրություններում․ Քոչինյան
Apr 13
1 min read

Այս պահի դրությամբ խաղաղության գործընթացի մեջ ամենամեծ փոփոխականը ՀՀ-ի խորհրդարանական ընտրություններ են, եթե ընտրությունները լինեին Ադրբեջանում, ենթադրում եմ՝ դա կլիներ փոփոխականը։ Այս մասին Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է հայաստանյան քաղհաարակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը։
«Իհարկե ադրբեջանական կողմին չափազանց հետաքրիքր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև, մեծագույն առումով, խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց այդ փոփոխականից»,-ասել է նա։




















