Ուսուցիչները, որոնք այս իշխանության ժամանակ են ընդունվել աշխատանքի, առանց որևէ կոպեկ տալու որևէ մեկին, եկել են իրենց շնորհակալական խոսքը ասելու․ Բյուրականի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
- May 31
- 1 min read

Ուսուցիչները, որոնք այս իշխանության ժամանակ են ընդունվել աշխատանքի, առանց որևէ կոպեկ տալու որևէ մեկին, եկել են իրենց շնորհակալական խոսքը ասելու: Այս մասին ասել է Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդենիկ Վարդանյանը։
«Այսպես կանգնած ենք 10-ից 15 ուսուցիչ, ովքեր այս իշխանության ժամանակ են ընդունել աշխատանքի, առանց որևէ կոպեկ տալու որևէ մեկին, այդ թվում և ես։ Նախկինում բոլոր ուսուցիչ ու տնօրենները հազարավոր դոլարներ էին տալիս աշխատանքի անցնելու համար, իսկ այսօր այս մարդիկ ընդունվել են և եկել են այստեղ կանգնում են, հիմա ասում են իրենց շնորհակալական խոսքը այս իշխանությանը:
Ես 36 տարի ես այդ դպրոցում եմ աշխատում, իսկ դպրոցում այնպիսի բարքեր էր, որ քրեաօլիգարխիկ իշխանությունն էր, քրեական տարրը ղեկավարում էր դպրոցը և ամբողջ գյուղը»,- ասել է Վարդենիկ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր ձայնագրություն, որտեղ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորել է մանկավարժական կազմին մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը։ Երեխաներին նույնպես հաղորդագրություն է ուղարկվել ՔՊ–ականների հետ հանդիպմանը գնալու համար։




















