top of page

Ըստ նոր սոցհարցման՝ ովքեր կլինեն ԱԺ-ում

Apr 30
1 min read


Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, 26,7 տոկոսը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,1 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ի, 8,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 7,9 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին, 4,2 տոկոսը՝ «Միասնության թևեր»-ի օգտին: «Դեմոկրատիա-օրենք կարգապահություն» կուսակցությունը՝ 3,1 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2,7 տոկոս, «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը՝ 2,3 տոկոս, «Նոր ուժ» կուսակցությունը՝ 1,9 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,7 տոկոս:



Այս մասին են վկայում «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ-ի հարցման արդյունքները։


Ընդհանրապես չեմ քվեարկի նշել է 5,7 տոկոսը, կփչացնեմ քվեաթերթիկը՝ 3,3 տոկոսը, դժվարանում եմ պատասխանել՝ 8 տոկոսը, իսկ հրաժարվել է պատասխանել հարցվողների 8,3 տոկոսը:


Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,101, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 27-29-ը:



 
 
1/2387
bottom of page