Հրահանգ ստացե՞լ է Սամվել Կարապետյանի հետ կապված
- 6 hours ago
- 1 min read

«Ոչ ես նման հանձնարարական չունեմ, ճիշտը եթե ասեմ, ես առավոտից զբաղված եմ եղել ու չեմ լսել այդ արտահայտության մասին»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Լրագրողները, նշենք, Հակոբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք հանձնարարականներ ստացել է վերջին օրերին Փաշինյանից գործարար-բարերար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ հաշվի առնելով Փաշինյանի այսօրվա տարօրինակ հայտարարությունները։
«Մեր վարչարարությունը իրականացվում է ռիսկերի հիման վրա»,- նշել է Հակոբյանը, ինչին լրագրողները հակադարձել են, որ նախորդ տարի, օրինակ, Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո, նրան պատկանող բիզնեսներում ստուգումներ են սկսվել։




















