top of page

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված կիրականացվի ուժեղացված ծառայություն․ ոստիկանապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

  • May 20
  • 1 min read


ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների վերաբերյալ։



Հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով նախատեսվել է կիրառել հավելյալ անվտանգային մեխանիզմներ։ Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերն կանխելու նպատակով ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները։



Հրահանգվել է անզիջում մոտեցում ցուցաբերել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասի վստահելու դեպքերին։

 
 
1/2185
bottom of page