top of page

Կրակnցներ և վիրավnրներ Աջափնյակում․ ի՞նչ է եղել

Feb 18
1 min read


Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում Աբելյան փողոցի 9 հասցեում։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Կան վիրավորներ, որոնց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։ 

MediaHub-ին նշեցին ՆԳՆ-ից, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացու տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Մարիաննա Արամյան

 
 
1/2387
bottom of page