top of page

Մեր մոտեցումը կլինի պաշտպանել ընդդիմության ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը. Սերժ Սարգսյան

  • 4 days ago
  • 1 min read


Մեր մոտեցումը կլինի պաշտպանել ընդդիմության ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը:


«Չեմ կարծում, որ մեր ընտրություններին չմասնակցելու քայլը մեծահոգություն էր, այն սթափ հաշվարկի արդյունք էր: Կարծում եմ, այդ մասին կարող ենք դատել այսօր՝ ժամը 20:00-ից հետո՝ տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները, եթե գոնե 10 տոկոսով ավելի շատ գան ընտրատեղամասեր, քան 2021-ին էր՝ ապա ես կհամարեմ, որ մեր որոշումը արդարացված էր: Ես բոլորին խնդրում եմ մասնակցել, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության»,- նշել է Սարգսյանը:

 
 
1/2178
bottom of page