top of page

Ռուբեն Վարդանյանը, անտեսելով իր անձի համար բոլոր հնարավոր հետևանքները, պաշտպանել է ՀՀ-ն՝ կեղծ «դատավարության» ապագա հետևանքներից․ Միքայել Նահապետյան

  • Armen Sukiasyan
  • Jan 17, 2025
  • 1 min read





«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը գրում է․«Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը, անտեսելով իր անձի համար բոլոր հնարավոր հետևանքները, հայտարարել է, որ իրեն վերագրվող ցուցմունքները և ստորագրությունները կեղծ են, ու դրանով պաշտպանել է Հայաստանն այդ «դատավարության» ապագա հնարավոր հետևանքներից։Արիություն ու բարոյականություն է պետք անգամ Բաքվի բանտից Հայաստանի դեմ ցուցմունք չտալու համար, հատկապես, երբ տեսնում ես, որ նույնիսկ Հայաստանի վարչապետն է ազատ ու տաք տեղից ցուցմունքներ տալիս Հայաստանի դեմ։

Շնորհակալ եմ, Ռուբե՛ն, թեև, դու սա չես կարդա, ու սա գրում եմ մեզ համար՝ գնահատել կարողանալու մեր որակը չկորցնելու համար»։

bottom of page