top of page

70-ամյա պապիկը 5 հազար դրամ է նետել պարեկների մեքենայի սրահ. նրան ձերբակալել են

  • Armen Sukiasyan
  • Mar 3, 2025
  • 1 min read

Փետրվարի 28-ի առավոտյան ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին նկատել են, որ «ՋԱԿ» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդ ընթացքի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով նրանք կանգնեցրել են մեքենան։

«70-ամյա վարորդը պարեկներին խնդրել է չարձանագրել խախտումը, ապա առաջարկել 5 հազար դրամ։ Իրավապահները վարորդին տեղեկացրել են, որ արարքը հակաօրինական է, սակայն տղամարդը գումարը նետել է պարեկների մեքենայի սրահ։

Ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։

1/1949
bottom of page