top of page

Երևանում թալանել են վճարային տերմինալն ու հափշտակել 300 հազար դրամ

  • Armen Sukiasyan
  • Jan 22, 2025
  • 1 min read





Այսօր՝ հունվարի 22-ին, գողության դեպք է արձանագրվել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 6 շենքի մոտ տեղադրված վճարային տերմինալը թալանել են:

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տերմինալը և դրամապահոցից հափշտակել այնտեղ եղած ամբողջ գումարը:

Դեպքի փատով Շենգավիթի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դրամապահոցում եղել է մոտ 300 հազար դրամ, իսկ գողը կամ գողերը թղթե արկղերով փակել են դրամապահոցի ուղղությամբ տեղադրված տեսախցիկը:

bottom of page