top of page

«Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Միլիտաոյին և Ալաբային, վան Դեյկը և Տան համարվում են փոխարինողներ

  • Armen Sukiasyan
  • Dec 22, 2024
  • 1 min read

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է առաջիկա ամառ դիտարկել պաշտպաններ Էդեր Միլիտաոյին և Դավիդ Ալաբային վաճառելու տարբերակը՝ ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ»-ը դիտարկում է «Լիվերպուլ»-ի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին և Լևերկուզենի «Բայեր»-ի պաշտպան Ջոնաթան Տաին՝ որպես Ալաբայի և Միլիտաոյի հավանական փոխարինողներ։

Այս երկու խաղացողների պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են առաջիկա ամռանը։ Ընդգծվում է, որ «Ռեալ»-ից բացի Տաի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն։ Իր հերթին Վան Դեյկը շարունակում է բանակցությունները «Լիվերպուլ»-ի հետ՝ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար։

 
 
bottom of page