top of page

Միրզոյանը և Ղազախստանի ԱԳՆ-ն քննարկել են երկկողմ հարաբերություններ զարգացման հեռանկարները

  • Armen Sukiasyan
  • Dec 20, 2024
  • 1 min read

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ 

Այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։ 

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

 
 
bottom of page